ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ի՞նչ էին ասում Թրամփի մասին մինչև ընտրությունը և հետո

Ի՞նչ էին ասում Թրամփի մասին մինչև ընտրությունը և հետո
15.11.2016 | 09:39

ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո համաշխարհային շատ ղեկավարներ փոխեցին իրենց տոնն ու վերաբերմունքը Դոնալդ Թրամփի նկատմամբ: BBC-ին համեմատել է նրանց տեսակետները:


Ֆրանսուա Օլանդ, Ֆրանսիայի նախագահ
Մինչև. «Նրա որոշ քայլեր սրտխառնուք են առաջացնում»:
Հետո. «Ես ցանկանում եմ հնարավորինս արագ Ձեզ հետ բանակցել՝ մեզ միավորող արժեքների ու շահերի լույսի ներքո»:


Մատեո Ռենցի, Իտալիայի վարչապետ
Մինչև. «Ես Դոնալդ Թրամփին համարում են մարդ, որ շատ է զբաղվում սրան-նրան վախեցնելով»:
Հետո. «Ես նրան լավագույնն եմ մաղթում: Իտալիան ու ԱՄՆ-ը ուժեղ բարեկամներ են»:


Բորիս Ջոնսոն, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Մինչև. «Միակ պատճառը, որ ես չեմ այցելի Նյու Յորքի որոշակի շրջաններ, Դոնալդ Թրամփին հանդիպելու ռեալ ռիսկն է»: «Դոնալդ Թրամփի մատից ծծած մեկնաբանությունները լիակատար ու բացարձակ զառանցանք են»:
Հետո. «Ես անկեղծորեն հավատում եմ բրիտանաամերիկյան հարաբերությունների կարևորությանը և վստահ եմ, որ Ձեզ հետ կկարողանանք մեր հարաբերություններն ավելի զարգացնել»:


Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, Գերմանիայի ԱԳ նախարար
Մինչև. «Թրամփը ատելության խտացում է՝ վտանգավոր հռետորաբանությամբ, որ հրահրում է հասարակությանը»:
Հետո. «Իհարկե, մենք հարգանքով ենք վերաբերվում քվեարկության արդյունքներին»:


Հռոմի Ֆրանցիսկոս պապ
Մինչև. «Մարդը, որ մտածում է միայն պատերի շինարարության մասին, այլ ոչ կամուրջների, քրիստոնյա լինել չի կարող»:
Հետո. «Նորընտիր նախագահին լավագույն մաղթանքներ ենք հղում, թող նրան հաջողվի ստեղծել իսկապես արդյունավետ կառավարություն»:


Դոնալդ Տուսկ, Եվրախորհրդի նախագահ
Մինչև. «Մեկ Դոնալդն արդեն ավելի շատ է, քան պետք է»:
Հետո. «Անկեղծ մաղթանքներս: Տրանսատլանտյան հարաբերություններն ամրապնդելը հիմա շատ ավելի կարևոր է, քան երբևէ»:


Մարտին Շուլց, Եվրախորհրդարանի նախագահ
Մինչև. «Թրամփը խնդիր է ոչ միայն ԵՄ-ի, այլև ամբողջ աշխարհի համար: Եթե Սպիտակ տուն մտնի մի մարդ, որ ոչինչ չի հասկանում, ուրեմն ճգնաժամային կետին հասել ենք»:
Հետո. «Ընտրությունների արդյունքը պետք է հարգել»:


Էնրիկե Պենյա Նետո, Մեքսիկայի նախագահ
Մինչև. «Այդ ճանապարհով են իշխանության եկել Հիտլերն ու Մուսոլինին»:
Հետո. «Մեքսիկան ու ԱՄՆ-ը բարեկամներ, գործընկերներ ու դաշնակիցներ են, որ պետք է համագործակցեն հանուն Հյուսիսային Ամերիկայի բարգավաճման»:


Սաուդյան Արաբիայի արքայազն ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ Սաուդ
Մինչև. «Դուք խայտառակություն եք ոչ միայն հանրապետական կուսակցության համար, այլև ամբողջ Ամերիկայի: Դուրս եկեք նախագահական ընտրարշավից, միևնույն է, երբեք չեք հաղթելու»:
Հետո: «Ընտրված նախագահը Դոնալդ Թրամփն է: Ինչ տարաձայնություններ էլ անցյալում եղել են, Ամերիկան ասաց իր խոսքը: Շնորհավորանքներս ու լավագույն մաղթանքներս»:
BBC

Հ.Գ.Ո՞վ էր Դոնալդ Թրամփը մինչև նոյեմբերի ութը: Թեկնածու: Իսկ իննին արդեն ԱՄՆ ապագա նախագահ: Կարգավիճակի կտրուկ փոփոխությունը փոխում է նաև գնահատականները: Հիմա աշխարհը գործ ունի գերտերության նախագահի հետ: Մնում է՝ թեկնածու Դոնալդ Թրամփը փոխվի ու դառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ: Մինչև հունվարի քսանը ժամանակ ունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ